# Apple Pay-ով վճարելը հեշտ է։ Վճարեք ընդամենը մեկ հպումով։

#### Հեշտ միացում․

Կատարելով ընդամենը մի քանի քայլ՝ կարող եք կցել ձեր Visa քարտը Apple Pay-ին

#### Վճարելու հարմար տարբերակ․

Apple Pay-ն աշխատում է ամենուր, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ։ Վճարելու համար պետք է պարզապես սեղմել Touch ID-ն և Face ID-ին։

#### Անվտանգ վճարումներ․

Visa-ի անվտանգության համակարգը փոխարինում է Ձեր քարտի տվյալները չկրկնվող նիշերով (տոկեն), որպեսզի վճարեք՝ չվախենալով, որ ձեր քարտի տվյալները կհայտնվեն այլ անձանց մոտ。

## Ինչպե՞ս միացնել

### iPhone

- Բացեք Wallet հավելվածը.
- Սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող «+» նշանը,
- Ձեր iTunes հաշվին կից վարկային կամ դեբետային քարտն ավելացնելու համար մուտքագրեք քարտի անվտանգության կոդը կամ ընտրեք «Ավելացնել մեկ այլ քարտ»՝ օգտագործելով տեսախցիկը քարտի տվյալները մուտքագրելու համար։

### Apple Watch

- Բացեք Apple Watch հավելվածը
- Սեղմեք «Wallet և Apple Pay»-ը և ընտրեք «Ավելացնել վարկային կամ դեբետային քարտ».
- Ձեր iTunes հաշվին կից վարկային կամ դեբետային քարտն ավելացնելու համար մուտքագրեք քարտի անվտանգության կոդը կամ ընտրեք «Ավելացնել մեկ այլ քարտ»՝ օգտագործելով տեսախցիկը քարտի տվյալները մուտքագրելու համար։

### iPad

- Բացեք «Կարգավորումները»,
- Սեղմեք «Wallet և Apple Pay»-ը և ընտրեք «Ավելացնել վարկային կամ դեբետային քարտ».
- Ձեր iTunes հաշվին կից վարկային կամ դեբետային քարտն ավելացնելու համար մուտքագրեք քարտի անվտանգության կոդը կամ ընտրեք «Ավելացնել մեկ այլ քարտ»՝ օգտագործելով տեսախցիկը քարտի տվյալները մուտքագրելու համար。

* * *

## Ինչպե՞ս գնումներ կատարել

### iPhone և iPad

#### Խանութներում

- Խանութներում վճարելու համար պարտադիր չէ iPhone-ը հանել քնի ռեժիմից կամ բացել որևէ հավելված: Պարզապես մոտեցրեք iPhone-ը տերմինալին՝ պահելով ձեր մատը Touch ID-ի վրա:
- Վճարումից հետո էկրանին կտեսնեք «Հաջողված է» գրությունը, կզգաք թեթև վիբրացիա և կլսեք ձայնային ազդանշանը: Սա նշանակում է, որ վճարման մասին Ձեր տեղեկությունն ուղարկվել է։

#### Հավելվածների մեջ

- Պատվերը հաստատելիս ընտրեք Apple Pay-ը որպես վճարման եղանակ և պահեք ձեր մատը Touch ID-ի վրա:

### Apple Watch

#### Խանութներում

- Կրկնակի սեղմեք աջ կողմի կոճակը և շրջեք ձեր Apple Watch-ը էկրանով դեպի տերմինալը։
- Ձայնային ազդանշանի միջոցով Apple Watch-ը կզգուշացնի, որ վճարման մասին ձեր տեղեկությունն ուղարկվել է։

### Mac

#### Հավելվածներում․

Mac-ի Safari բրաուզերում ձեր գնումների դիմաց վճարելու համար պետք է ընտրել Apple Pay-ը, այնուհետև կատարել գնումը ձեր iPhone-ի կամ Apple Watch-ի միջոցով։

* * *

## Ո՞ր խանութներն են ընդունում Apple Pay-ը? Apple Pay-ն աշխատում է ամենուր, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ:

Դրամարկղի կամ տերմինալի վրա փնտրեք հետևյալ նշաններից որևէ մեկը: Այսուհետ կարող եք օգտագործել Apple Pay-ը բազմաթիվ խանութներում և հավելվածներում։

## Բանկեր, անհատներ

Apple Pay տեխնոլոգիայով աշխատում են բանկերի կողմից թողարկված Visa քարտերը։
