# Կցե՛ք ձեր Visa քարտը Google Wallet-ին և վճարեք Google Pay-ի միջոցով

## Ընդհանուր տեղեկություն

### Վճարեք հարմար Google Pay™-ի միջոցով

Google Pay․ ձեր Visa քարտով խանութներում և ավելացումներում վճարելու արագ ու հեշտ միջոց: Դուք կշարունակեք օգտվել Visa քարտերի  անվտանգությունից ու բոլոր առավելություններից։

[Ներբեռնեք հավելվածը](https://pay.google.com/intl/en_uk/about/)

Google Pay-ը Visa-ի թոքենիզացված ծառայության հետ միասին հասանելի է բոլոր Android սարքերի համար, որոնք կիրառում են վճարային տերմինալների էմուլյացիան:

* * *

## Անվտանգություն, ապահովություն, առավելություններ

### Անվտանգ վճարումներ խանութներում

Երբ խանութներում ձեր հեռախոսն օգտագործում եք Visa քարտով Google Pay-ի միջոցով վճարումներ կատարելու համար, վճարումն իրականացնելու համար ձեր իրական քարտի համարը չի փոխանցվում: Փոխարենը վիրտուալ հաշվի համար է օգտագործվում: Այսպիսով ապահովվում է ձեր իրական հաշվի տվյալների անվտանգությունը:

### Ապահովություն

Եթե ձեր հեռախոսը կորել է կամ այն գողացել են, դուք միշտ կարող եք բլոկավորել այն և ջնջել տվյալները՝ օգտագործելով «Գտնել իմ սարքը» հրահանգը:

### Առավելություններ և պաշտպանված լինելու իրավունք

Օգտագործելով ձեր Visa քարտը Google Pay-ի միջոցով՝ դուք կշարունակեք օգտվել Visa-ի բոլոր առավելություններից ու արտոնություններից և կունենաք նույն պաշտպանվածությունը։

* * *

## Ինչպես է աշխատում

Հարմարավետ, պարզ ու անվտանգ

### Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք կայք

Ներբեռնեք Google Pay հավելվածը կամ այցելեք pay.google.com կայք

### Կցեք ձեր Visa քարտը

Լուսանկարեք ձեր քարտը Google Pay հավելվածի միջոցով կամ ինքներդ մուտքագրեք ձեր քարտի տվյալները

### Կատարեք գնումներ

Վճարեք խանութներում և հավելվածներում ավելի արագ

* * *

## Գործընկեր բանկեր

* * *

## Հարց ու պատասխան

Հաճախ տրվող հարցեր

**Ի՞նչ է Google Pay-ը?**  
Google Pay-ը Google-ի վճարային արտադրանքների նոր անվանումն ու ծրագրային համակարգն է։

**Ինչու՞ օգտվել Google Pay-ից? Ի՞նչ է պատահել Android Pay-ի հետ?**  
Google Pay-ը Google-ի գործող վճարային արտադրանքների նոր անվանումն ու ծրագրային համակարգն է:  Մանրածախ խանութներում և առցանց գնումներ կատարելիս դուք կարող եք Google Pay-ի միջոցով վճարել ճիշտ այնպես, ինչպես այսօր անում եք Android Pay-ի միջոցով:

**Որտե՞ղ կարող եմ օգտագործել Google Pay-ը?**  
Դուք արդեն կարող եք օգտագործել Google Pay-ը բջջային հավելվածներում և այն կայքերում, որտեղ տեսնում եք ծառայության լոգոն: Մոտ ապագայում դուք կկարողանաք օգտագործել Google Pay-ը մանրածախ խանութներում, ինչպես նաև Google-ի արտադրանքների համար վճարելիս, ինչպիսիք են օրինակ՝ YouTube-ը, Play Store-ը, Google Store-ը, Google Photos-ը և այլն:

**Ինչպե՞ս Android Pay-ից անցնել Google Pay-ի?**  
Android Pay-ի ներկա օգտատերերը որևէ գործողություն անելու կարիք չունեն. ձեր հավելվածը մոտ ապագայում ավտոմատ կերպով կթարմացնի արտադրանքի անվանումը: Եթե դուք Android Pay-ի օգտատեր չեք, կարող եք հիմա ներբեռնել Android Pay հավելվածը՝ արագ և հեշտությամբ վճարումներ կատարելու համար։ Հավելվածը կթարմացվի, երբ հասանելի դառնա Google Pay ծառայությունը:

**Որտե՞ղ կարող եմ իմանալ ավելին Google Pay-ի մասին?**  
Տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել Google Blog՝ [https://blog.google/topics/shopping-payments/](https://blog.google/topics/shopping-payments/) կամ օգտատերերի աջակցության կենտրոն՝ [support.google.com/androidpay](https://support.google.com/googlepay/?visit_id=638035085399628422-2003911213&rd=1#topic=12369512):
