# Tap to Phone-ը սովորական սմարթֆոնը վերածում է տերմինալի:

Visa-ի նոր տեխնոլոգիայի շնորհիվ դուք կարող եք զարգացնել ձեր բիզնեսը և վճարումներն ընդունել առանց լրացուցիչ սարքավորումների.

## Ինչպե՞ս է աշխատում

|     |     |
| --- | --- |
|  | վաճառողը հավելվածում նշում է գործարքի գումարը |
|  | վաճառողի սմարթֆոնին կցում եք քարտը կամ գաջեթը |
|  | վճարումը կատարված է |
|  | անհրաժեշտության դեպքում վաճառողը ձեզ էլեկտրոնային անդորրագիր կուղարկի էլ.փոստով կամ SMS-ով |

## Ինչպես վճարել գնումների համար Tap to Phone-ով

## [Անհպում վճարումները](https://cis.visa.com/visa-in-armenia/cis-am/featured-technologies/visa-contactless.html)

- Անվտանգ են. անհպում վճարելիս դուք որևէ մեկին չեք փոխանցում ձեր քարտը կամ գաջեթը: Tap to Phone տեխնոլոգիայի միջոցով վճարումներն ունեն գործարքների պաշտպանության նույն մեխանիզմը, ինչ սովորական POS տերմինալի միջոցով վճարելիս:

- Հարմարավետ են. այլևս կանխիկ փող փնտրելու, մանրի սպասելու կամ անդորրագիր ստորագրելու կարիք չկա։

- Արագ են. անհպում վճարումը տևում է ընդամենը մի քանի վայրկյան:

## Հաճախ տրվող հարցեր

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին? Սեղմե՛ք հարցի վրա՝ պատասխանը տեսնելու համար:

**Արդյո՞ք անվտանգ է վաճառողի սմարթֆոնին քարտ/սարք կցելը?**  
Սմարթֆոնը որպես տերմինալ օգտագործող անհպում գործարքները նույնքան հուսալի են, որքան խոշոր ցանցային խանութներում սովորական POS տերմինալի միջոցով կատարված գործարքները.

**Վճարային տվյալները փոխանցվում են նույն անվտանգ վճարային ցանցի միջոցով** , որը կոդավորում է ձեր քարտի տվյալները և անվտանգ է պահում յուրաքանչյուր գործարք. Վաճառողին հասանելի չեն դառնում ձեր քարտի տվյալները.

**Անհպում տեխնոլոգիայի օգտագործման համար վճար կա՞?**  
Ո՛չ, ապրանքների/ծառայությունների վճարումը կատարում եք որպես գնորդ՝ առանց միջնորդավճարների.

**Արդյո՞ք իմ տվյալները փոխանցվել, եթե դրանք գտնվում են իմ դրամապանակում կամ գրպանում?**  
Վճարումը թույլատրելու համար անհրաժեշտ է 3-4 սմ մոտեցնել ձեր քարտը, սմարթֆոնը, ժամացույցը կամ կպչուն քարտային պիտակը վճարման սարքին. Բացի այդ, քարտը, սմարթֆոնը կամ ժամացույցը պետք է ճիշտ տեղադրվեն գործարքը հաջողությամբ կատարելու համար. Միայն լիազորված վաճառողի սարքը կարող է անհպում տարբերակով ստանալ ձեր քարտի տվյալները.

**Ի՞նչ պետք է անեմ, եթե անհպում գործարքը ձախողվում է?**  
Առաջին հերթին համոզվեք, որ տվյալ վաճառողը ընդունում է Visa-ի միջոցով անհպում վճարումներ՝ օգտագործելով Tap to Phone տեխնոլոգիան: Այդ մասին է վկայում վաճառքի կետում տեղադրված հատուկ նշումը.
  
Եթե ​​փորձել եք վճարել սմարթֆոնի կամ ժամացույցի միջոցով, բայց գործողությունը ձախողվել է, փորձեք վճարել ֆիզիկական քարտով.

## Բանկեր, որոնք աշխատում են այս տեխնոլոգիայով
