Contactless Payments | Visa

Visa-ն հնարավորություն է տալիս վճարել սմարթֆոնով

Օգտվե՛ք անհպում վճարումների նորագույն տեխնոլոգիաներից, որոնք դարձնում են ամենօրյա վճարումները հեշտ ու անվտանգ।

Մոտեցրե՛ք

Մոտեցրե՛ք տերմինալին Visa քարտը, ստիկերը, սմարթֆոնը կամ անհպում վճարման ֆունկցիա ունեցող ժամացույցը।

Ստուգե՛ք

Համոզվե՛ք, որ տերմինալի վրա առկա է անհպում վճարման սիմվոլը

Վերցրե՛ք գնումները

Խնդրեք վաճառողին տրամադրել կտրոնը, եթե այն Ձեզ պետք է։ Գնումն ավարտված է։

Առավելություններ

Անհպում վճարումները

Պրոդուկտներ

Visa քարտ

Բացի հարմարավետ անհպում վճարման տեխնոլոգիայից, քարտն ունի նաև մագնիսական ժապավեն՝ ավանդական վճարումներ կատարելու համար。

Սմարթֆոն

Վճարե՛ք անհպում Ձեր սմարթֆոնի միջոցով։ Պարզապես մոտեցրե՛ք այն տերմինալին՝ նախապես ապաբլոկավորելով։ Ընդ որում, Ձեզ նույնիսկ պետք չէ գործարկել վճարման հավելվածը։
Կցե՛ք Ձեր Visa քարտը Apple Pay կամ Google Pay համակարգերին

Ժամացույց

Այժմ կարող եք իրականացնել անհպում վճարումներ Ձեր ժամացույցի միջոցով։ Պարզապես մի քանի անգամ հպվե՛ք Ձեր ժամացույցին, մոտեցրե՛ք այն տերմինալին և սպասե՛ք մի քանի վայրկյան։
Վճարե՛ք գնումների դիմաց ժամացույցի օգնությամբ՝ օգտվելով Apple Pay կամ Google Pay համակարգերից

Ինչպես կցել Visa քարտը Ձեր սմարթֆոնին

Apple Pay

Google Pay

Հաճախ տրվող հարցեր

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին։ Պատասխանը տեսնելու համար սեղմե՛ք հարցի վրա։

Որտե՞ղ կարող եմ անհպում վճարել:
Ցանկացած առևտրի կետում, որտեղ վճարում ընդունող սարքերի վրա առկա է անհպում վճարման սիմվոլը։

Պահվու՞մ է արդյոք միջնորդավճար անհպում վճարման տեխնոլոգիան օգտագործելու համար?
Քարտապաններից միջնորդավճարներ չեն գանձվում։

Անվտա՞նգ են արդյոք իմ տվյալներն անհպում վճարման ժամանակ։
Անհպում գործարքները նույնքան ապահով են, որքան մագնիսական ժապավենի միջոցով կատարվող գործարքները և կատարվում են նույն անվտանգ ու վստահելի վճարման ցանցով։

Ի՞նչ անել, եթե չի հաջողվում կատարել անհպում վճարում:
Համոզվե՛ք, որ առևտրային կետն ընդունում է Visa անհպում վճարումներ։

Ինչքանո՞վ եմ ես պաշտպանված, եթե իմ Visa անհպում քարտը կամ սարքավորումը կորել են կամ գողացված են։
Visa անհպում քարտերը քարտապաններին տրամադրում են նույն պաշտպանությունն, ինչ Visa ստանդարտ քարտերը։