# Visa-ն հնարավորություն է տալիս վճարել սմարթֆոնով

Օգտվե՛ք անհպում վճարումների նորագույն տեխնոլոգիաներից, որոնք դարձնում են ամենօրյա վճարումները հեշտ ու անվտանգ।

## Մոտեցրե՛ք

Մոտեցրե՛ք տերմինալին Visa քարտը, ստիկերը, սմարթֆոնը կամ անհպում վճարման ֆունկցիա ունեցող ժամացույցը।

### Ստուգե՛ք

Համոզվե՛ք, որ տերմինալի վրա առկա է անհպում վճարման սիմվոլը

### Վերցրե՛ք գնումները

Խնդրեք վաճառողին տրամադրել կտրոնը, եթե այն Ձեզ պետք է։ Գնումն ավարտված է։

## Առավելություններ

### Անհպում վճարումները
- հարմար են՝ այլևս պետք չէ փնտրել մանրադրամ կամ ստորագրել կտրոնի վրա,
- արագ են՝ անհպում վճարումը տևում է մի քանի վայրկյան,
- անվտանգ են՝ անհպում վճարելիս Ձեր քարտը մնում է Ձեր ձեռքում։

## Պրոդուկտներ

### Visa քարտ

Բացի հարմարավետ անհպում վճարման տեխնոլոգիայից, քարտն ունի նաև մագնիսական ժապավեն՝ ավանդական վճարումներ կատարելու համար。

### Սմարթֆոն

Վճարե՛ք անհպում Ձեր սմարթֆոնի միջոցով։ Պարզապես մոտեցրե՛ք այն տերմինալին՝ նախապես ապաբլոկավորելով։ Ընդ որում, Ձեզ նույնիսկ պետք չէ գործարկել վճարման հավելվածը։  
Կցե՛ք Ձեր Visa քարտը [Apple Pay](https://cis.visa.com/visa-in-armenia/cis-am/featured-technologies/apple-pay.html) կամ [Google Pay](https://cis.visa.com/visa-in-armenia/cis-am/featured-technologies/google-pay-consumer.html) համակարգերին

### Ժամացույց

Այժմ կարող եք իրականացնել անհպում վճարումներ Ձեր ժամացույցի միջոցով։ Պարզապես մի քանի անգամ հպվե՛ք Ձեր ժամացույցին, մոտեցրե՛ք այն տերմինալին և սպասե՛ք մի քանի վայրկյան։  
Վճարե՛ք գնումների դիմաց ժամացույցի օգնությամբ՝ օգտվելով [Apple Pay](https://cis.visa.com/visa-in-armenia/cis-am/featured-technologies/apple-pay.html) կամ [Google Pay](https://cis.visa.com/visa-in-armenia/cis-am/featured-technologies/google-pay-consumer.html) համակարգերից

## Ինչպես կցել Visa քարտը Ձեր սմարթֆոնին

[Apple Pay](https://cis.visa.com/visa-in-armenia/cis-am/featured-technologies/apple-pay.html)

[Google Pay](https://cis.visa.com/visa-in-armenia/cis-am/featured-technologies/google-pay-consumer.html)

## Հաճախ տրվող հարցեր

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին։ Պատասխանը տեսնելու համար սեղմե՛ք հարցի վրա։

**Որտե՞ղ կարող եմ անհպում վճարել:**  
Ցանկացած առևտրի կետում, որտեղ վճարում ընդունող սարքերի վրա առկա է անհպում վճարման սիմվոլը։

**Պահվու՞մ է արդյոք միջնորդավճար անհպում վճարման տեխնոլոգիան օգտագործելու համար?**  
Քարտապաններից միջնորդավճարներ չեն գանձվում։

**Անվտա՞նգ են արդյոք իմ տվյալներն անհպում վճարման ժամանակ։**  
Անհպում գործարքները նույնքան ապահով են, որքան մագնիսական ժապավենի միջոցով կատարվող գործարքները և կատարվում են նույն անվտանգ ու վստահելի վճարման ցանցով։

**Ի՞նչ անել, եթե չի հաջողվում կատարել անհպում վճարում:**  
Համոզվե՛ք, որ առևտրային կետն ընդունում է Visa անհպում վճարումներ։

**Ինչքանո՞վ եմ ես պաշտպանված, եթե իմ Visa անհպում քարտը կամ սարքավորումը կորել են կամ գողացված են։**  
Visa անհպում քարտերը քարտապաններին տրամադրում են նույն պաշտպանությունն, ինչ Visa ստանդարտ քարտերը։
