Եվրոպական շոփինգ The Bicester Collection-ի հետ` Visa-ի պրեմիում կարգի արտոնություններով | Visa

Բացահայտե՛ք շոփինգը նորովի Visa քարտով

Բացառիկ զեղչեր, առավելություններ և The Bicester Collection ավանների VIP-գոտիների մուտք Visa քարտերով

The Bicester Collection-ը Եվրոպայում, Չինաստանում ու ԱՄՆ-ում գործող 12 եզակի առևտրական ուղղություններից բաղկացած ընտանիք է, որը հայտնի է իր առաջարկած բացառիկ տպավորություններով և շահավետ առաջարկներով։

Այս առևտրային ավանները տեղակայված են աշխարհի մի շարք ամենահայտնի քաղաքաներին մոտ՝ Լոնդոն, Փարիզ, Միլան, Բարսելոնա, Մադրիդ, Դուբլին, Բրյուսել, Մյունխեն, Ֆրանկֆուրտ, Շանհայ, Սուչժոու և Նյու-Յորք։

Դրանք միավորում են, ընդհանուր առմամբ, 1500 բուտիկ։ The Bicester Collection-ը հյուրերին առաջարկում է համաշխարհային համբավ ունեցող նորաձևության տների և lifestyle-ապրանքանիշերի մշտապես թարմացվող ընտրանի, ներառյալ ամբողջ տարի հասանելի հանրահայտ ռեստորանները, գրավիչ pop-up նախագծերը և կրեատիվ գեղարվեստական ցուցադրությունները։

Visa քարտերով դուք կստանաք՝

10% զեղչ համ мировալ ապրանքանշանների բուտիկներում

10% զեղչից օգտվելու համար, վերբեռնե՛ք ձեր VIP Pass անցագիրը, ընտրելով այն ավանը (Village), որը պատրաստվում եք այցելել, ավելացրե՛ք QR-ծածկագիրը ձեր էլեկտրոնային դրամապանակի մեջ և ներկայացրե՛ք այն ծրագրին մասնակցող բուտիկներում և ռեստորաններում։ VIP Pass-ին կարելի է բեռնել հետևյալ հղումներով՝

Կարևոր է՝

«Թեթև շոփինգ» (Hands-Free) ծառայություն

«Թեթև շոփինգ» (Hands-free Shopping) ծառայությունը թույլ է տալիս գնումներ կատարել առանց ավելորդ հոգսերի։ Կոնսիրջ-ծառայության օգնականները կհավաքեն և կփաթեթավորեն ձեր բոլոր գնումները, որ օրվա վերջում կարողանաք հարմարավետորեն վերցնել դրանք մեկ կետից։

Ծառայությունից օգտվելու համար՝

Կարևոր է՝

Village - The Apartment մասնավոր լյուքսի հասանելիություն

The Apartment-ը մասնավոր լաունջ-գոտի է, որն առաջարկում է պրեմիում կարգի անհատականացված ծառայություններ։

The Apartment-ի մուտքն ամրագրելու համար նախատեսված այցելությունից առնվազն 48 ժամ առաջ ուղարկե՛ք նամակ Guest Services ծառայությանը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝

Կարևոր է՝

ԱԱՀ վերադարձ (Tax Refund) Global Blue-ի հետ

Խնայե՛ք մինչև 17%, ստանալով հարկերի փոխհատուցում Global Blue համակարգի գործընկեր-վաճառողներից։ Գնումների գումարը պետք է գերազանցի 100,01 եվրոն։

Tax Free ծառայությունից պարզեցված կերպով օգտվելու համար Visa քարտապանը պետք է գրանցի իր Visa քարտն առցանց ձևաթղթում՝ անցնելով ստորև բերված հղման, կամ սկանավորելով The Bicester Collection-ի՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Իռլանդիայի ավաններում տեղադրված թռուցիկների վրա առկա QR-ծածկագիրը։

Գրանցումից հետո քարտապանը կստանա բուտիկներում կիրառելի շտրիխ-ծածկագիր, որը պետք է սկանավորել գնման պահին՝ Tax Free ձևաթուղթն ավտոմատ լրացնելու համար։

Մաքսային հավաստումը պետք է անցնել երկիրը լքելիս ինչից հետո գումարը կվերադարձվի գրանցված Visa քրատին։

Գրանցման հղումներ՝

Ստացե՛ք առաջնահերթ հասանելիություն բուտիկներում

Օգտվեք առաջնահերթ մուտքից դեպի ընտրված բուտիկներ՝ ծրագրին մասնակցող Village- ում անհատականացված ամրագրումով։

  1. Ուղարկե՛ք հարցումը ձեր նախընտրած Village-ին՝ նվազագույնը 48 ժամ առաջ։
  2. Նշե՛ք նախընտրած բուտիկը և հարմար ժամանակային միջակայքը։
  3. Ձեր այցը կկազմակերպվի նախապես՝ պայմանով, որ այն հաստատվի Guest Services ծառայության կողմից։
  4. Value Retail-ի թիմը կկոորդինացնի ձեր հարցումն անմիջապես բուտիկի հետ՝ ապահովելու ձեր անթերի ժամանցը։

Ուշադրություն

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել նախապես՝ նվազագույնը 48 ժամ առաջ։

Հասանելիություն տրվում է մինչ ժամանելը՝ Guest Service ծառայության կողմից էլ․ փոստով հաստատման նամակ ստանալուց հետո։

Առաջարկը գործում է Visa Classic / Gold / Platinum / Signature և Visa Infinite քարտապանների համար մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։