# Բացահայտե՛ք շոփինգը նորովի Visa քարտով

## Բացառիկ զեղչեր, առավելություններ և The Bicester Collection ավանների VIP-գոտիների մուտք Visa քարտերով

The Bicester Collection-ը Եվրոպայում, Չինաստանում ու ԱՄՆ-ում գործող 12 եզակի առևտրական ուղղություններից բաղկացած ընտանիք է, որը հայտնի է իր առաջարկած բացառիկ տպավորություններով և շահավետ առաջարկներով։

Այս առևտրային ավանները տեղակայված են աշխարհի մի շարք ամենահայտնի քաղաքաներին մոտ՝ Լոնդոն, Փարիզ, Միլան, Բարսելոնա, Մադրիդ, Դուբլին, Բրյուսել, Մյունխեն, Ֆրանկֆուրտ, Շանհայ, Սուչժոու և Նյու-Յորք։

Դրանք միավորում են, ընդհանուր առմամբ, 1500 բուտիկ։ The Bicester Collection-ը հյուրերին առաջարկում է համաշխարհային համբավ ունեցող նորաձևության տների և lifestyle-ապրանքանիշերի մշտապես թարմացվող ընտրանի, ներառյալ ամբողջ տարի հասանելի հանրահայտ ռեստորանները, գրավիչ pop-up նախագծերը և կրեատիվ գեղարվեստական ցուցադրությունները։

**Visa քարտերով դուք կստանաք՝**

- զեղչեր համաշխարհային բրենդների բուտիկներում,  
- «Թեթև շոփինգ» ծառայություն,  
- The Apartment VIP-տարածքի հասանելիություն,  
- Tax Free (Global Blue) ծառայության պարզ գրանցում։

### 10% զեղչ համ мировալ ապրանքանշանների բուտիկներում

10% զեղչից օգտվելու համար, վերբեռնե՛ք ձեր VIP Pass անցագիրը, ընտրելով այն ավանը (Village), որը պատրաստվում եք այցելել, ավելացրե՛ք QR-ծածկագիրը ձեր էլեկտրոնային դրամապանակի մեջ և ներկայացրե՛ք այն ծրագրին մասնակցող բուտիկներում և ռեստորաններում։ VIP Pass-ին կարելի է բեռնել հետևյալ հղումներով՝

- [Visa Classic/Gold](https://www.thebicestercollection.com/en/partner-offers/visa-gold)  
- [Visa Platinum](https://www.thebicestercollection.com/en/partner-offers/international-visa-platinum)  
- [Visa Signature](https://www.thebicestercollection.com/en/partner-offers/international-visa-signature)  
- [Visa Infinite/Private/Privilege](https://www.thebicestercollection.com/en/partner-offers/international-visa-infinite)

Կարևոր է՝

- Գործում է միայն այցի օրը։  
- Զեղչը հաշվարկվում է անմիջապես դրամարկղում Visa քարտը ներկայացնելիս։  
- Չի միավորվում բուտիկների այլ պրոմո-ակցիաներին։  
- Զեղչը հասանելի էVisa Classic / Gold / Platinum / Signature / Infinite քարտերի համար։

### «Թեթև շոփինգ» (Hands-Free) ծառայություն

«Թեթև շոփինգ» (Hands-free Shopping) ծառայությունը թույլ է տալիս գնումներ կատարել առանց ավելորդ հոգսերի։ Կոնսիրջ-ծառայության օգնականները կհավաքեն և կփաթեթավորեն ձեր բոլոր գնումները, որ օրվա վերջում կարողանաք հարմարավետորեն վերցնել դրանք մեկ կետից։

Ծառայությունից օգտվելու համար՝

- Ներկայացրե՛ք ձեր VIP անցագիրը Concierge Services-ի կետում՝ անմիջապես ավան ժամանելու պահին։  
- Ներկայացրե՛ք QR-ծածկագիրը գնումների համար վճարելիս և թողե՛ք գնումներով տոպրակները բուտիկների աշխատակիցների մոտ։  
- Ավանից դուրս գալուց 30 րոպե առաջ զանգահարե՛ք Concierge Service-ի տրամադրած հեռախոսահամարով և վերցրե՛ք ձեր գնումները՝ ձեր ազգությամբ։

Կարևոր է՝

- Ծառայությունը թույլ է տալիս հանձնել գնումներն օրվա ընթացքում՝ ցանկացած պահի։  
- Շոփինգի վերջում բոլոր գնումները հանձնվում են մեկ կետում կամ բերվում մինչև ավտոմեքենա/տաքսի/հյուրանոց (կախված գտնվելու վայրից)։  
- Անվճար է Visa Signature / Infinite քարտապանների համար։

### Village - The Apartment մասնավոր լյուքսի հասանելիություն

The Apartment-ը մասնավոր լաունջ-գոտի է, որն առաջարկում է պրեմիում կարգի անհատականացված ծառայություններ։

The Apartment-ի մուտքն ամրագրելու համար նախատեսված այցելությունից առնվազն 48 ժամ առաջ ուղարկե՛ք նամակ Guest Services ծառայությանը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝

- B Bicester Village:  
[PartnerServices@BicesterVillage.com](mailto:PartnerServices@BicesterVillage.com)  
- Kildare Village:  
[TheApartment@KildareVillage.com](mailto:TheApartment@KildareVillage.com)  
- La Vallée Village:  
[TheApartment@LaValleeVillage.com](mailto:TheApartment@LaValleeVillage.com)  
- Wertheim Village:  
[TheApartment@WertheimVillage.com](mailto:TheApartment@WertheimVillage.com)  
- Ingolstadt Village:  
[TheApartment@IngolstadtVillage.com](mailto:TheApartment@IngolstadtVillage.com)  
- Maasmechelen Village:  
[Privateclients@Maasmechelenvillage.com](mailto:Privateclients@Maasmechelenvillage.com)  
- Fidenza Village:  
[Privateservices@Fidenzavillage.com](mailto:Privateclients@Fidenzavillage.com)  
- La Roca Village:  
[TheApartment@LaRocaVillage.com](mailto:TheApartment@LaRocaVillage.com)  
- Las Rozas Village:  
[TheApartment@LasRozasVillage.com](mailto:TheApartment@LasRozasVillage.com)

Կարևոր է՝

- The Apartment-ը մասնավոր գոտի է, որը հասանելի է միայն նախնական գրանցմամբ։  
- Մուտքի հայտն անհրաժեշտ է ուղարկել առնվազն 48 ժամ առաջ։ Concierge-ը կարող է մերժել հայտն ազատ տեղերի բացակայության պատճառով։  
- **Մուտքը տրամադրվում է միայն Visa Infinite քարտապաններին։**

### ԱԱՀ վերադարձ (Tax Refund) Global Blue-ի հետ

Խնայե՛ք մինչև 17%, ստանալով հարկերի փոխհատուցում Global Blue համակարգի գործընկեր-վաճառողներից։ Գնումների գումարը պետք է գերազանցի 100,01 եվրոն։

Tax Free ծառայությունից պարզեցված կերպով օգտվելու համար Visa քարտապանը պետք է գրանցի իր Visa քարտն առցանց ձևաթղթում՝ անցնելով ստորև բերված հղման, կամ սկանավորելով The Bicester Collection-ի՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Իռլանդիայի ավաններում տեղադրված թռուցիկների վրա առկա QR-ծածկագիրը։

Գրանցումից հետո քարտապանը կստանա բուտիկներում կիրառելի շտրիխ-ծածկագիր, որը պետք է սկանավորել գնման պահին՝ Tax Free ձևաթուղթն ավտոմատ լրացնելու համար։

Մաքսային հավաստումը պետք է անցնել երկիրը լքելիս ինչից հետո գումարը կվերադարձվի գրանցված Visa քրատին։

Գրանցման հղումներ՝

- [La Vallée Village, Paris](https://registration.globalblue.com/gb/splash?flow=ncpt&sourceCode=MCPOS001FRAVISXXX001)  
- [La Roca Village, Barcelona](https://www.globalblue.com/en/shoppers/Self-Data-Capture/self-data-capture?registrationFlow=ncpt&sourceCode=MCVAL001SPALRBXXX001&utm_source=qr-code&utm_medium=GBPhysical)  
- [Las Rozas Village, Madrid](https://www.globalblue.com/en/shoppers/Self-Data-Capture/self-data-capture?registrationFlow=ncpt&sourceCode=MCVAL001SPAMADXXX001&utm_source=qr-code&utm_medium=GBPhysical)  
- [Fidenza Village, Milan](https://www.globalblue.com/en/shoppers/Self-Data-Capture/self-data-capture?registrationFlow=ncpt&sourceCode=MCVAL001ITAFIDXXX001&utm_source=qr-code&utm_medium=GBPhysical)  
- [Kildare Village, Dublin](https://www.globalblue.com/en/shoppers/Self-Data-Capture/self-data-capture?registrationFlow=ncpt&sourceCode=MCVAL001IRLKILXXX001&utm_source=qr-code&utm_medium=GBPhysical)

### Ստացե՛ք առաջնահերթ հասանելիություն բուտիկներում

Օգտվեք առաջնահերթ մուտքից դեպի ընտրված բուտիկներ՝ ծրագրին մասնակցող Village- ում անհատականացված ամրագրումով։

1. Ուղարկե՛ք հարցումը ձեր նախընտրած Village-ին՝ նվազագույնը 48 ժամ առաջ։  
2. Նշե՛ք նախընտրած բուտիկը և հարմար ժամանակային միջակայքը։  
3. Ձեր այցը կկազմակերպվի նախապես՝ պայմանով, որ այն հաստատվի Guest Services ծառայության կողմից։  
4. Value Retail-ի թիմը կկոորդինացնի ձեր հարցումն անմիջապես բուտիկի հետ՝ ապահովելու ձեր անթերի ժամանցը։

- Bicester Village  
[PartnerServices@BicesterVillage.com](mailto:PartnerServices@BicesterVillage.com)  
- Kildare Village  
[TheApartment@KildareVillage.com](mailto:TheApartment@KildareVillage.com)  
- La Vallée Village  
[TheApartment@LaValleeVillage.com](mailto:TheApartment@LaValleeVillage.com)  
- Wertheim Village  
[TheApartment@WertheimVillage.com](mailto:TheApartment@WertheimVillage.com)  
- Ingolstadt Village  
[TheApartment@IngolstadtVillage.com](mailto:TheApartment@IngolstadtVillage.com)  
- Maasmechelen Village  
[Privateclients@Maasmechelenvillage.com](mailto:Privateclients@Maasmechelenvillage.com)  
- Fidenza Village  
[Privateservices@Fidenzavillage.com](mailto:Privateclients@Fidenzavillage.com)  
- La Roca Village  
[TheApartment@LaRocaVillage.com](mailto:TheApartment@LaRocaVillage.com)  
- Las Rozas Village  
[TheApartment@LasRozasVillage.com](mailto:TheApartment@LasRozasVillage.com)

**Ուշադրություն**

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել նախապես՝ նվազագույնը 48 ժամ առաջ։

Հասանելիություն տրվում է մինչ ժամանելը՝ Guest Service ծառայության կողմից էլ․ փոստով հաստատման նամակ ստանալուց հետո։

**Առաջարկը գործում է Visa Classic / Gold / Platinum / Signature և Visa Infinite քարտապանների համար մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։**
