Մինչև 7% քեշբեք Booking.com-ում Visa քարտով վճարելիս | Visa

Մինչև 7% քեշբեք Booking.com-ում Visa քարտով վճարելիս

Կազմակերպեք ձեր հանգիստը Booking.com-ի հետ և ստացեք մինչև 7% գումարի վերադարձ՝ Visa քարտով վճարելիս

Ճանապարհորդեք Visa-ի և Booking.com-ի հետ. մինչև 7% քեշբեք ամրագրման համար

Ուղևորության հարմարավետությունը սկսվում է լավ ընտրված բնակարանից կամ հյուրանոցից։ Ընտրեք ձեր ճաշակին ու կարիքներին համապատասխան մնալու վայր՝ թե՛ հանգստի, թե՛ գործուղման ժամանակ։ Ամրագրեք բնակարան կամ հյուրանոց Booking.com-ում և ստացեք մինչև 7% քեշբեք՝ Visa քարտով վճարելիս։ Վերադարձված գումարը կուտակվում է ձեր Booking.com դրամապանակում և հասանելի է հաջորդ ամրագրումների ժամանակ օգտագործելու համար։

2025 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2026 դեկտեմբերի 31-ը Visa-ն մեկնարկում է համատեղ ակցիա Booking.com-ի հետ։ Կատարե՛ք ամրագրում Booking.com/Visa հատուկ հղումով, վճարեք Visa քարտով և ստացեք մինչև 7% քեշբեք։

Կարևոր է իմանալ. Քեշբեքը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ ամրագրումը կատարվում է Booking.com/Visa հատուկ հղումով։

Եթե մուտք գործեք կայք առանց հատուկ հղման, ապա չեք կարողանա մասնակցել ակցիային։

Ամրագրումը կարելի է կատարել նաև Booking.com-ի հավելվածի միջոցով, սակայն մինչ այդ անհրաժեշտ է անցնել հատուկ հղումով՝ Booking.com/Visa։

Եթե ձեր սարքում արդեն ներբեռնված է հավելվածը, ապա հատուկ հղումով անցնելու դեպքում ավտոմատ կերպով կբացեք հավելվածը։

Պայմանները.

Ինչպե՞ս օգտվել առաջարկից

  1. Անցեք հատուկ հղումով՝ Booking.com/Visa։
  2. Մուտք գործեք կամ գրանցվեք Booking.com-ում։
  3. Ընտրեք կացության վայրը և ուղևորության ամսաթվերը։
  4. Հավաստիացեք, որ քեշբեքի չափը նշված է «Գների ամփոփում» բաժնում։
  5. Ընտրեք վճարման «Վճարել հիմա» տարբերակը՝ միայն Booking.com/Visa հատուկ հղման միջոցով անցնելու դեպքում։ Pay at location տարբերակը ընտրելու դեպքում քեշբեք չէր տրամադրվում։
  6. Վճարեք ցանկացած Visa քարտով (նախապես վճարված ոչ վերականգնվող քարտերը չեն մասնակցում ակցիային)։
  7. Սահմանված ժամկետում ստացեք ձեր քեշբեքը․ այն կփոխանցվի ձեր Booking.com դրամապանակին՝ կացության ավարտից 64 օր անց。

Ամրագրեք և վճարեք ձեր կեցության համար 2025 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ճանապարհորդության ժամանակահատվածը տվյալ ամրագրման համար՝ 2025 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.