Օգտվե՛ք Fast Track ծառայությունից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում | Visa
Օգտվե՛ք Fast Track ծառայությունից և ճամփորդեք հարմարավետ
Ճամփորդեք հարմարավետ Զվարթնոց միջազգային օդանավակայանի Fast Track ծառայության միջոցով
Օգտվե՛ք Fast Track ծառայությունից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում
Վերցրե՛ք ձեր Visa պրեմիում քարտը ճանապարհորդելիս.
Visa Platinum, Visa Signature, Visa Infinite, Visa Platinum Business և Visa Signature Business պրեմիում քարտապաններն այսուհետ կարող են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգտվել Fast Track ծառայությունից։
Ձեր երկար սպասված ճանապարհորդությունն էլ ավելի հարմարավետ և անմոռանալի դարձնելու համար օգտվե՛ք Fast Track ծառայությունից միջազգային օդանավակայաններում: Անցե՛ք օդանավակայանի գրանցումներն առաջնահերթության սկզբունքով և խնայեք ձեր ժամանակը ավելի հաճելի պահերի համար:
Fast Track ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է
- Գրանցվել կամ գրանցված լինել Visa Concierge չատբոտում,
- Չաթբոտի հիմնական մենյուից ընտրել Visa Travel կետը, այնուհետև՝ «Fast Track service at Zvartnots Airport»-ը,
- Ընտրել երկիրն ու օդանավակայանը,
- Սեղմել «Ստանալ վաուչերը/ get a voucher» կոճակը,
- Ստանալ անհատական QR-կոդ ծառայությունից օգտվելու համար։
Պրեմիում քարտապանները կարող են օգտվել առավելություններից՝
- Visa Platinum, Visa Platinum Business — տարեկան 2 անգամ,
- Visa Signature, Visa Signature Business — տարեկան 4 անգամ,
- Visa Infinite — տարեկան 6 անգամ:
Առաջարկը գործում է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ին ներառյալ՝ հայաստանյան բանկերի կողմից թողարկված Visa Platinum, Visa Signature, Visa Infinite, Visa Platinum Business և Visa Signature Business քարտապանների համար։