Small Business Hub | Google Workspace | Visa
Google Workspace
Visa բիզնես քարտով վճարելիս ստացեք մինչ 8% զեղչ Google Workspace-ի ամսական բաժանորդագրության վրա Google-ի լիազորված գործընկեր Holograph-ից։ Աշխատեք առցանց ավելի արդյունավետ և բարձրացրեք բիզնեսի արտադրողականությունը։
Ինչո՞վ է Google Workspace-ն օգնել ձեր բիզնեսին։
Google Workspace -ն դա ամպային գործիքների և ծառայությունների փաթեթ է, որոնք կարող են ձեր ընկերությանը տրամադրել ինտերնետում համատեղ աշխատանքի բոլորովին նոր միջոց՝ ձեր բիզնեսի արտադրողականությունը բարձրացնելու համար: Google Workspace-ում կա․ էլեկտրոնային փոստ ձեր բիզնեսի համար, բազմաֆունկցիոնալ օրացույց, հզոր փաստաթղթեր, թերթեր և սլայդներ՝ ապահովելով իրական ժամանակում համատեղ աշխատանք, ինչպես նաև կոպորատիվ մակարդակով չաթ, հեռախոս և տեսակոնֆերանս, կայքեր, ձևեր, հարցումներ, աջակցություն, պահպանում և արխիվացում։
Ինչու՞ Google Workspace։
- պաշտպանված կորպորատիվ փոստ (Gmail);
- խորհրդակցությունների, հանդիպումների, միջոցառումների հարմար պլանավորում (Օրացույց);
- տվյալների անվտանգ պահպանում և դրանց արագ մուտք (Disk);
- տեսակոնֆերանսի կազմակերպում գաղտնիության ապահովմամբ (Google Meet);
- փաստաթղթերի հետ համատեղ աշխատանք առանց հատուկ ԾԱ (Փաստաթղթեր) տեղադրելու;
- արդյունավետ թիմային աշխատանք (Աղյուսակներ);
- ստեղծագործական շնորհանդեսների ստեղծում (շնորհանդես/պրեզենտացիա);
- հարմար հաղորդակցություն գործընկերների, հաճախորդների հետ (Google Chat):
Հատուկ առաջարկ Google Workspace-ի կողմից Visa բիզնես֊քարտ ունեցողների համար
Ստացեք մինչև 8% զեղչ Google Workspace-ի համար՝ Google-ի պաշտոնական գործընկեր Holograph-ից՝ Visa բիզնես քարտով վճարելիս։
Ինչպե՞ս օգտվել առաջարկից։
- Անցում կատարեք Poshvine կայքին և սեղմեք «Claim Offer» կոճակը։
- Մուտքագրեք ձեր Visa բիզնես֊քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
- Սեղմեք «Redeem» կոճակը՝ գործընկերոջ կայքին անցում կատարելու համար։
- Գրանցվեք՝ պահանջվող տվյալները մուտքագրելով։
- Բաժանորդագրության հաստատումից հետո վճարեք այն ձեր Visa Business, Visa Platinum Business, Visa Signature Business, Visa Infinite Business, Visa Corporate կամ Visa Purchasing քարտով։
Առաջարկն ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 01-ի GMT 00։00-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ի GMT 23։59-ը。
Պայմանները և դրույթները
Գործընկերոջ պայմանները և դրույթները։
Այս առաջարկը հատուկ VISA-ի հաճախորդների համար է՝ Google Workspace ձեռքբերելու համար: ResellerClub-ը կտիրապետի բոլոր հաճախորդներին, որոնք ձեռքբերելու են Google Workspace smeoffers.poshvine.com կայքի միջոցով, և պատասխանատու է լինելու նշված հաճախորդների ադմինիստրատիվ աջակցության համար։ Այս առաջարկը գործում է մինչև ResellerClub-ի հետագա ծանուցումը: ResellerClub-ն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել այս առաջարկը առանց լրացուցիչ ծանուցման. Google Workspace-ի գները ենթակա են փոփոխման՝ Google-ի գնային վերանայելների հետ կապված. ResellerClub-ն իրեն իրավունք է վերապահում վերանայել Google Workspace-ի գներն՝ առանց նախնական ծանուցման: Այս առաջարկը վերաբերում է ինչպես ներկա, այնպես էլ նոր Visa քարտ կրողներին։
Visa-ի պայմանները և դրույթները
Առաջարկի մանրամասները հիմնված են Գործընկերոջ կողմից ներկայացված տեղեկատվության վրա։ Visa-ն ոչ մի երաշխիք չի տալիս, որ տեղեկատվությունը ճիշտ է։ Խնդրում ենք կապվել անմիջապես վաճառողի հետ՝ Առաջարկության հասանելիության և իսկականության հաստատման նպատակով։ Վաճառողը սույն առաջարկի ներքո գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է։ Համապատասխանաբար, Visa-ի քարտատերը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ իր կողմից սույն Առաջարկի ներքո որևէ ապրանքի և/կամ ծառայության գնումը հանդիսանում է համաձայնագիր բացառապես վաճառողի և իր միջև, և Visa֊ն չի հանդիսանում և չի դառնա դրա մաս: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում որևէ ապրանք կամ ծառայություն՝ Visa-ի քարտատերը հասկանում, ընդունում և համաձայնում է հետևյալը. այս առաջարկի ներքո ցանկացած ապրանք և/կամ ծառայություններ (որոնցից յուրաքանչյուրը կոչվում է «Պահանջ») պետք է լուծվի Visa-ի քարտատիրոջ կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa-ի քարտատերը Visa-ի դեմ որևէ Պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերը նշվածին և օրենքով թույլատրված առավելագույն չափով, Visa-ն պատասխանատվություն չի կրում որևէ անձի առջև որևէ կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (լինի ուղղակի կամ անուղղակի)՝ կապված ցանկացած անձնական վնասի, մահվան, խեղաթյուրման, վնասի, կամ բացթողնման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի ներքո մատուցվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի հետ:
Առաջարկների վերաբերյալ հարցեր ունե՞ք․ մեր VisaConcierge չատբոտը կօգնի ձեզ:
Բացե՛ք VisaConcierge չատբոտը, հիմնական մենյուի մեջ ընտրեք Support360-ը և ստացեք ամբողջական տեղեկություն: